Օգոստոսի 1-ին ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 15-րդ տուրը: Առաջատար «Բանանցը» մրցակցի հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Միկային»: «Իմպուլսի» հետ խաղում անսպասելի պարտություն կրեց «Ուլիսը», որը երկրորդ տեղը զիջեց «Փյունիկին»: