Այս տարվա երեք ամիսներին հայտնաբերվել է 372 հետախուզվող: NEWS.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ նրանցից 193-ը հետախուզվում էր միջին ծանրության, 47-ը՝ ծանր, 12-ը՝ առանձնապես ծանր հանցագործության կատարելու մեղադրանքով:

Առհասարակ հետախուզումը կատարվում է 3 մակարդակով՝  տեղական, միջպետական եւ միջազգային մակարդակով: Այս տարվա չորս ամիսների ընթացքում «Ինտերպոլի» անդամ երկրներում հայտնաբերվել է հայ իրավապահների կողմից հետախուզվող 46 անձ, նրանցից 12-ը հետախուզվում էր միջազգային մակարդակով, 33 ձերբակալվել են, իսկ նրանցից 3-ը էքստրադիցիայի է ենթարկվել, գործընթացը շարունակական է: Տեսանյութում հետաքրքիր մանրամասներ եւ վիճակագրություն է ներկայացվում հետախուզվողների մասին:

Մանրամասներն՝ այստեղ