Թուրքիա այցելող հայաստանցիների թիվը 2015-ի հունվար-մարտ ամիսներին կազմել է 7 686 հոգի։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2015-ի մարտին Թուրքիա է այցելել 3 167 հայաստանցի, ինչը 33 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Իսկ 2015-ի հունվար-մարտ ամիսներին Թուրքիա այցելած հայաստանցիների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 31 տոկոսով՝ կազմելով 7 686 հոգի։

Հայաստանի քաղաքացիներից բացի մեծ անկում են գրանցել Կիպրոսի քաղաքացիները։ 2015-ի հունվար-մարտին Թուրքիա այցելող կիպրոսցիների թիվը նվազել է 47 տոկոսով։