Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել՝ ԱՄՆ-ում նավթի պաշարների մասին տվյալների հրապարակման նախաշեմին եւ թուլացող դոլարի ֆոնին: Այդ մասին են վկայում գործարքների տվյալները:

Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,57 տոկոսով՝ հասնելով 67,24 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,81 տոկոսով՝ հասնելով 61,24 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: