Ուկրաինան չպետք է ընտրություն կատարի Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ: Նման տեսակետ է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն, հաղորդում է The Straits Times պարբերականը:
«Չնայած Բեռլինի պատի անկմանը, մարդկանց գիտակցության մեջ դեռ մնում է «պատը»: Ոչ Ռուսաստանը, ոչ Եվրամիությունը չպետք է Ուկրաինային ստիպեն ընտրություն կատարել իրենց միջեւ»,-ասել է Չավուշօղլուն Անթալիայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների գագաթաժողովից բացումից առաջ:
«Ոչինչ չի կարող արդարացնել Ռուսաստանի գործողություններն իր հարեւանների նկատմամբ»,-ընդգծել է թուրք նախարարը, հաղորդում է Gazeta-ն:
Նա նույն շարքում է դիտարկել իրադարձություններն Ուկրաինայում, Ղրիմում եւ 2008-ին Վրաստանում:
Չավուշօղլուն ընդգծել է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական երկխոսության ճանապարհով:





























