Նեպալում մայիսի 12-ին 7.3 մագնիտուդով տեղի ունեցած նոր երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 65-ի։ Այս մասին հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը։

«Մենք տեղեկություններ ունենք 65 զոհի եւ 1926 վիրավորի մասին»,- հայտնում է Ազգային կենտրոնի պաշտոնական Twitter-ը։

Ցնցումները զգացնել են տվել նաեւ Հնդկաստանում, որտեղ կա 17 զոհ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հնդկաստանի օդերեւութաբանության դեպարտամենտը առաջին ցնցումից  հետո գրանցել է 4.2 եւ 6.2 մագնիտուդով առնվազն 6 հետցնցում։

Հիշեցնենք, որ 7.9 մագնիտուդով մեկ այլ երկրաշարժ էր տեղի ունեցել Նեպալում ապրիլի 25-ին: Վերջին տվյալների համաձայն, ավելի քան 7.300 մարդ է զոհվել, եւս 14 հազար հոգի վնասվածքներ է ստացել: Մայրաքաղաք Կատմանդուում բազմաթիվ բնակելի շենքեր եւ հնագույն տաճարներ են ավերվել: