2015-2018թթ. Հայաստանի բաշխիչ ցանցերում տեխնիկական եւ առեւտրային կորուստները պետք է նվազեն առնվազն 2 տոկոսով։ Այս մասին մայիսի 13-ին լրագրողներին հայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Նրա խոսքով՝ այդ դրույթը հիշատակվում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ հաստատած կորուստների նվազման ծրագրում։ Իր կողմից նախարարությունը նույնպես անհրաժեշտ իրավական ակտ է պատրաստել. նախարարի հրամանով հաստատվել է արտադրության հաշվեկշռի, արտահանման-ներկրման եւ էլեկտրաէներգիայի բաշխման ծրագիրը։ Դա կօգնի ավելի լավ պլանավորել դրա գեներացումը եւ հոսքերը, ինչը նշանակում է՝ նվազեցնել ցանցում կորուստները։
Նախարարը նշեց, որ 2015թ. հունվարին 110 կՎ եւ ցածր լարումով էներգիայի բաշխման փաստացի կորուստները նվազել են 14 տոկոսով։




























