Թուրքերի այն պնդումը, որ տոլման թուրքական կերակրատեսակ է, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը։

«Ինչի՞ թուրքը չի պնդում, որ բաստուրման իրենցն է, որովհետեւ բաստուրման իրոք քոչվոր ժողովուրդներին պատկանող կերակրատեսակ է, եւ իրենցն է։ Մենք ուսումնասիրել ենք եւ պարզել, որ տոլմա բառը առաջացել է տոլի բառից, որը նշանակում է խաղողի տերեւ։ Եւ մենք դրա ապացույցը ունենք։ Մեղրիում մի կերակուր է շրջանառվում, որը կոչվում տոլմա խաշու եւ տոլմայի հետ կապ ունի այնքանով, որ խաղողի մատղաշ տերեւով ապուր է։ Եվ վերջապես Դալմայի այգիներ, որը նշանակում է խաղողի այգիներ։ Սա նշանակում է, որ տոլմա բառը հայկակն բառ է»,-ասաց նա։

Նշենք, որ մայիսի 16-ին Մուսա Լեռ հուշահամալիրում կանցկացվի արդեն ամենամյա դարձած տոլմայի փառատոն։