«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը եւ Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության տնօրեն Շոլփան Կալանովան այսօր` մայիսի 13-ին, Երեւանում համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Հուշագրով կողմերը համաձայնում են համագործակցել որակի ապահովման, ինստիտուցիոնալ եւ ծրագրային հավատարմագրման չափանիշների եւ չափորոշիչների շարունակական բարելավման, փորձագետների վերապատրաստման ոլորտներում, ինչպես նաեւ իրականացնել համատեղ ծրագրեր, հավատարմագրումներ, համաժողովներ, ինչպես նաեւ փորձի փոխանակում:
Պարոն Թոփչյանը եւ տիկին Կալանովան կարեւորել են հուշագիրը`վստահություն հայտնելով, որ այն կդառնա երկուստեք արդյունավետ համագործակցության եւ լավագույն փորձի փոխանակման հիմք:
Մինչ փաստաթղթի ստորագրությունը կողմերը քննարկել են նաեւ երկու երկրներում բարձրագույն կրթության եւ հավատարմագրման գործընթացի առանձնահատկությունները, ոլորտը կարգավորող օրենսդրությունը, առկա փորձը եւ ձեռքբերումներ:




























