Ոսկեվազ համայնքում գտնվող, պետական սեփականություն համարվող, հանրապետական նշանակության «Ախթամար ամրոց-համալիր» հուշարձանի տարածքում կատարվել են հողաքանդման աշխատանքներ: Այս մասին գրություն է ստացվել մայիսի 8-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության մասնաճյուղից բաժին:

Մեր տեղեկություններով՝ ապրիլի 29-ին հերթական շրջայցի ընթացքում ծառայության աշխատակիցները պարզել են, որ Ոսկեվազ համայնքում գտնվող, պետական սեփականություն համարվող, հանրապետական նշանակության «Ախթամար ամրոց-համալիր» հուշարձանի տարածքում կատարվել են հողաքանդման աշխատանքներ, որի արդյունքում հուշարձանին վնաս է պատճառվել: Մայիսի 12-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վերը նշված վայրում հողաքանդման աշխատանքները կատարել է «Եղվարդ արտադրական միավորում» ՓԲԸ-ի բանվորը՝ իրեն պատկանող էքսկավատորով: Վերջինս հրավիրվել է բաժին, տվել ինքնախոստովանական բացատրություն և ստորագրությամբ բաց է թողնվել: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: