Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունները սառեցման պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  ապրիլքսանչորսյան այցն էր Երեւան։ Այս մասին գրում է սերբական Telegraf պարբերականը «Թուրքերը կատաղել են. Պուտինն ասաց ոչ» հոդվածում։ Դրանում մասնավորապես ասվում է.  «Թուրքական հոսքի» հետաձգման պատճառը, ըստ փորձագետների, Անկարայի եւ Մոսկվայի հարաբերությունների սառեցումն է Երեւանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ունեցած ելույթից հետո, որտեղ նա դատապարտեց թուրքական բանակի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։

Այս մասին հայտարարությունը հատկապես անսպասելի էր, քանի որ «Գազպրոմի» եւ թուրքական Botas-ի հայտարարությունները լավատեսական բնույթի էին։ Որոշ աղբյուրներ հայտնում էին, որ բանակցությունները մոտ են ավարտին, եւ թուրքական  կողմը պատրաստվում էր ռուսական գազի զեղչ ստանալ։ Սակայն 1.5 ամիս տեւած բանակցություններից հետո կողմերը չկարողացան որոշել, թե ինչպես պետք է կիրառվի զեղչի բանաձեւը։

Թե երբ կողմերը համաձայնության կգան, ոչ ոք չի կարող կանխագուշակել։ Դա տեղի կունենա, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվեն, ինչը երկու կողմերի համար էլ շահավետ է»։