Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելին հիվանդանոց են տեղափոխել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի առողջական վիճակը կտրուկ վատացել է։ Նրան առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են հիվանդանոց։

Նշվում է, որ հիվանդանոց տեղափոխված Սուլեյման Դեմիրելի առողջական վիճակը չի բարելավել։