Ոստիկանապետը պաշտոնանկություն է արել Գորիսի ոստիկանապետին: NEWS.am-ի թղթակցին ոստիկանությունից հաստատեցին, որ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանն ազատվել է աշխատանքից: Նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակվել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության նախկին աշխատակից, փոխգնդապետ Գեւորգ Ազիզյանը:

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























