Եվրամիությունը միգրանտներին կտեղաբաշխի միության անդամ պետություններով։ Այս մասին մայիսի 13-ին Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը։
«Մենք նրանց կտեղաբաշխենք ըստ առանձին երկրների՝ ելնելով բնակչության քանակից, ՀՆԱ-ի ցուցանիշից, գործազրկության մակարդակից եւ արդեն տրամադրված ապաստանների քանակից»,- ասել է նա։
Ինչպես հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆրանս Տիմերմանսը, մայիսի վերջին ԵՀ-ն կառաջարկի միգրանտներին տեղաբաշխելու ժամանակավոր մեխանիզմ մշակել, որպեսզի թեթեւացնի այն երկրների վիճակը, որոնց վրա ընկած է հիմնական ծանրությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ապաստանի խնդրանքի 80 տոկոսը բաժին է հասնում Եվրամիության մի քանի երկրներին՝ Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Բելգիա եւ Շվեդիա։





























