Լատվիայի Սեյմի (խորհրդարան) մի խումբ պատգամավորներ օրինագիծ են ներկայացրել, որով առաջարկում են արգելել երկրի տարածքում գեորգիեւյան ժապավեններ կրելը:
Օրինագծի հեղինակները պահանջում են սահմանափակել «Լատվիայի անվտանգության նկատմամբ թշնամական եւ տոտալիտար գաղափարախոսության խորհրդանշական ներկայությունը՝ արգելելով գեորգիեւյան ժապավեններ կրելը հրապարակային զվարճալի եւ տոնական միջոցառումների ժամանակ»: Լատվիայի Սեյմը այդ օրինագիծը կքննարկի մայիսի 14-ին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մասնավորապես առաջարկվում է 350 եվրոյի տուգանք սահմանել հանրահավաքների, երթերի, պիկետների ու հրապարակային զվարճալի միջոցառումների ժամանակ գեորգիեւյան ժապավենի ցուցադրության, ինչպես նաեւ մեքենաների գրանցման ժամանակ դրանց օգտագործելու համար:





























