Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը հայտարարել է, եր Եվրամիությունը Ռուսաստանի դեմ այս պահին նոր պատժամիջոցներ չի պլանավորում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ նախկինում ընդունված պատժամիջոցները լավ են աշխատում։ «Ռուսաստանից պատժամիջոցները հանելու համար անհրաժեշտ է, որպեսզի ՌԴ-մն դադարի աջակցել Ուկրաինայի խմբավորումներին, դադարի զենք մատակարարել նրանց»,- ասել է նա։
Նախարարը նաեւ նշել է, որ նոր պատժամիջոցները կարող են կիրառվել, եթե ռուսական իշխանությունները շարունակեն անտեսել Մինսկի համաձայնագրերը։





























