Հայ լեռնագնացները մայիսի 8-ին Հայաստանի եւ Արցախի դրոշները կանգնեցրել են Էլբրուսի գագաթին։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է արշավի մասնակից Էդուարդ Սարգսյանը։
«Լեռնագնացությանը մասնակցում էր 5 հայ լեռնագնաց։ Դեպի Էլբրուս մեր ճանապարհորդությունը սկսվել էր մայիսի 4-ին։ Ցավոք, եղանակային պայմանները շատ անբարենպաստ էին, սակայն մեր կամքն ավելի ուժեղ էր»,- ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ հայկական խումբը լրացուցիչ խթան ուներ, քանի որ մայիսի 9-ը կրկնակի տոն է։ Սարգսյանը նշել է, որ Շուշին մայիսի 8-ին ազատագրելը խորհրդանշական փաստ է։
Այն բանից հետո, երբ ռուսական հիդրոմետը վատ եղանակային պայմանների պատճառով արգելել էր մայիսի 9-ին բարձրանալ Էլբրուս, իրենք որոշել էին դա անել մեկ օր շուտ։ «Այդուհանդերձ ուժեղ քամու պատճառով 300-ից միայն 20 լեռագնաց կարողացավ հասնել լեռան գագաթ, եւ դրանց թվում հայկական խումբն էր։ Ցավոք եղանական այնքան վատն էր, որ 9 ժամ բարձրանալուց հետո խումբը միայն 3 րոպե կարողացավ կանգնել այնտեղ»։
ԱՊՀ երկրների լեռնագնացները որոշել էին մասնակցել Հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ Էլբրուս լեռը բարձրանալու ծրագրին։
Արշավին մասնակցել են ամենաուժեղ հայ լեռնագնացները՝ Էդուարդ Սարգսյանը, Շուշանիկ Ռուբենյանը, Արտաշես Մկրտչյանը, Վարդան Խաչատրյանը եւ Նարինե Ջագարյանը։



























