Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին մայիսի 13-ին երկրի համար առանցքային մի քանի հարցով համաժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին օրինագիծ է ստորագրել եւ փաստաթուղթն ուղարկել Սենատ։
«Հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 6-ին, որպեսզի արձակուրդներից հետո դրան հնարավորինս շատ մարդ մասնակցի»,- ասել է լեհ նախագահը։
Հանրաքվեն կանցկացվի քաղաքացիների կամարտահայտման, քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման եւ հարկային օրենսդրության հարցերով։ Լեհաստանի օրենսդրության համաձայն՝ հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ է որպեսզի Սենատը 14 օրվա ընթացքում ձայների մեծամասնությամբ հաստատի նախագահի առաջարկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























