Մայիսի 13-ին, Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի նախաձեռնությամբ եւ Երեւանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, ԱԳՆ-ում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղարության՝ թվային դիվանագիտության մասնագետների դասախոսություն, որին ներկա էին ՀՀ պետական գերատեսչությունների հանրային կապերի պատասխանատուները:

Դասախոսության ընթացքում ներկայացվեցին թվային դիվանագիտության ոլորտում պետքարտուղարության փորձը եւ հանրային կապերի ոլորտում նորագույն տեխնոլոգիաների միջոցով աշխատանքի առանձնահատկություններն ու դրանց կիրառական հմտությունները:

Միջոցառման մասնակիցներն ամերիկյան փորձագետների հետ քննարկեցին Հայաստանի պետական գերատեսչությունների կողմից սոցիալական ցանցերի առավել ակտիվ կիրառման հարցերը։