Ռիգայում ԵՄ «Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը» դառնալու է հիասթափության գագաթնաժողով։ Այդ մասին մայիսի 13-ին հայտարարել է «Համաձայնություն» քաղաքական հետազոտությունների ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

Այսօր Եվրոպան, նրա համոզմամբ, պատրաստ չէ նախկին ակտիվությամբ շարունակելու եվրոպական ասոցացման իր քաղաքականությունը Վրաստանի, Ուկրաինայի, նաեւ Մոլդովայի հետ, եւ սխալ է գնահատվում  Ռուսաստանի սպառնալիքն ու հակազդեցությունը։ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը կայացվել է անմիջականորեն ճնշման տակ։ «Եւ դա անգամ մեր իշխանությունների որոշումը չէր։ Չգիտեմ, թե ինչ կանեի Սերժ Սարգսյանի փոխարեն, բայց հարկավոր էր հաշվարկել, որ դա տեղի կունենա.,- նկատել է Շահնազարյանը։ ա նշել է, թե Ռուսաստանը չի թաքցնում, որ ԵՏՄ-ն պետք է քաղաքական շարունակություն ունենա, միավորվեն մաքսային ծառայությունները։ «Հարցն այն է, արդյոք Արեւմուտքը կհամաձայնվի, որ Ռուսաստանն ունենա ազդեցության իր ոլորտները, թե ոչ»,- նշել է Շահնազարյանը։

Նշենք, որ ԵՄ «Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը» կայանալու է մայիսի 21-22-ին, Ռիգայում։