ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի եւ ՀՀ ԿԱ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում մայիսի 13-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի եւս 17 դատապարտյալներ ստացան նույնականացման քարտեր:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ մինչ օրս նույնականացման քարտեր ստանալու համար դիմել է 356 դատապարտյալ, որոնցից 187-ը արդեն իսկ ստացել են նույնականացման քարտեր:

Դատապարտյալներն այսուհետ կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել քաղաքացիաիրավական գործարքներին՝ կնքել աշխատանքային պայմանագիր, ձեւակերպել տարիքային եւ հաշմանդամության կենսաթոշակ, գրանցել ամուսնություն, տրամադրել լիազորագրեր, համաձայնագրեր եւ այլն:

Դատապարտյալներին նույնականացման քարտեր հատկացնելու գործընթացը շարունակվում է: