Արտաշատում հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուներից մեկը՝ Գարեգին Համբարձումյանը, հետ է վերցրել իր դիմումը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ԿԸՀ-ից:
Վերջինս «Շահումյան ալքո» ՍՊԸ-ի տնօրենն է, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր «Յուվենցի Կարոյի» հորաքրոջ որդին:
Այսպիսով, Արտաշատում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն վարչապետի որդին՝ Արգամ Աբրահամյանը, ում սատարում է ՀՀԿ-ն եւ «Գազի Հովո» մականունով հայտնի Հովհաննես Ղազարյանը:





























