Եվրասիական տնտեսական միությունը Թուրքիայի հետ ազատ առեւտրի գոտու մասին բանակցություններ չի տանում։ Այս մասին մայիսի 14-ին ՀՀ Կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց  ԵՏՀ կոլեգիայի անդամ, առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնեւը։

«Ո՛չ Թուրքիան, ո՛չ ԵՏՄ անդամ որեւէ երկիր այդ մասին պաշտոնական հայց չեն ներկայացրել»,- ընդգծեց նա։ Սլեպնեւը հիշեցրեց, որ այս պահին Թուրքիան Եվրամիության հետ միասնական մաքսային տարածքում է գտնվում, ինչը նշանակում է, որ Անկարան շատ սահմանափակ հնարավորություններ ունի երրորդ  երկրների հետ ինքնուրույն ազատ առեւտրի գոտի ստեղծելու համար։