ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ Դիլիջանի թունելից դեպի Դիլիջան քաղաք տանող միջպետական ավտոճանապարհի (Մ4) 87-րդ կմ-ում տեղի ունեցած քարաթափման հետեւանքները ժամը 17:00-ի դրությամբ ամբողջովին վերացվել են:
«Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության շինարարները խոշոր քարերը նախ մանրացրել, ապա մաքրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից:





























