ԵՄ մշակույթի, կրթության, երիտասարդության եւ քաղաքացիության հարցերով հանձնակատար Տիբոր Նավրաչիչը նշել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի Երեւանյան կոմյունիկեի բովանդակության 3 առաջնահերթյունները: Այս մասին նա հայտարարել է այսօր՝ մայիսի 14-ին, Երեւանում Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի նախարարական գագաթնաժողովի և Բոլոնիայի քաղաքականության չորրորդ ֆորումի ժամանակ:

Որպես առաջին առաջնահերթություն նա նշել է կրթության որակի ու աիդրականության բարձրացումը: «Համաձայն եմ, որ թվային կրթությունը ներառվել է Բոլոնյան գործընթացում: Դա հնարավորություն կտա կրթությունը մոտեցնել նրանց, ով զրկված է այդ հնարավորությունը»,-ասել է հանձնակատարը:

Նրա խոսքով, երկրորդ առաջնահերթությունը վերաբերում է աշխատանքի տեղավորմանը. «Մենք աջակցում ենք նախաձեռնությունները, որոնք ուղղղված են աշխատանքով ապահովման մակարդակի բարձրացմանը: Մենք պետք է քննարկենք այդ հարցն ավելի լայն իմաստով, մեզ պետք է հզոր մարդկային ներուժ նաեւ սոցիալական ուղղվածությունը պահպանելու համար: ԵՄ-ն նպատակ է դրել, որպեսզի 2020 թվականին 40 տոկոսը բուհերի շրջանավարտներ լինեն»,-ընդգծել է Նավրաչիչը:

Երրորդ առաջնահերթությունը ուսանողների պատասխանատվության մակարդակի բարձրացումն է: «Մենք կաջակցենք բուհերին շրջաններում, որպեսզի նրանք եւս օգտվել բոլոնյան գործընթացի պտուղներից»,-ընդգծել է նա: