ԵՏՄ անդամ երկրների հաստատությունները պետք է կարողանան համագործակցել իրար հետ ԱԱՀ-ն վերադարձնելու համար։ Այս մասին մայիսի 14-ին ՀՀ կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով ԵՏՀ կոլեգիայի անդամ Տիմուր Սուլեյմանովը։
Նա հիշեցրեց, որ ԵՏՄ երկրների միջեւ առեւտրում ԱԱՀ-ն վերադարձվում է ներկրողի հայտարարության հիման վրա։
«Հայաստանի համար այս ընթացակարգը նոր է, քանի որ կիրառվում է 2015թ,. հունվարից։ Այդ պատճառով ռուս մատակարարները որոշակի մտահոգություններ ունեն. հայկական կողմը կվճարի՞ արդյոք ԱԱՀ-ն, ապրանք ստանալու մասին հայտարարություն կներկայացնի՞ հարկային մարմին եւ կփոխանցի՞ դա ռուս գործընկերներին։ Միայն դրանից հետո հնարավոր կինի հասնել ԱԱՀ-ի վերադարձին։
Իրենց ռիսկերը նվազագույնի հասցնելու համար որոշ ռուս գործարարներ ուղղակի ապրանքի գինը ներառում են 18 տոկոսանոց ԱԱՀ-ի մեջ։ Այլ խոսքով ասած՝ նրանք չեն օգտվում այն արտոնություններից, որոնք ռուսական հարկային օրենսդրությունը նրանց տրամադրում է։ Իսկ դա իջեցնում է ռուսական ապրանքների մրցունակությունը։ Եթե դու կարող ես ապրանքը վաճառել 100 ռուբլով, սակայն վաճառում ես 118-ով, դա այդքան էլ ճիշտ չէ»,- հայտարարեց նա։
Ռուսական ընկերությունները պետք է բարելավեն իրենց հարկային պլանավորումը, իսկ հայ գործընկերները յուրացնեն ԱԱՀ-ի վերադարձի շղթան, հավելեց նախարարը։





























