Լեւոն Արոնյանը սեպտեմբերի 3-ից 8-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կմասնակցի «Շախմատային վարպետներ» («Chess Masters») մրցաշարին: Հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) եւ Հաո Վանը (Չինաստան):
Շանհայի մրցաշարի երկու հաղթողները հոկտեմբերի 9-15-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) եւ Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ կմասնակցեն «Շախմատային վարպետների» եզրափակիչ փուլին, հաղորդում է Armchess.am-ը:




























