Աբովյանում հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրված թեկնածուների թիվը հասնում է 4-ի: NEWS.am-ը ԿԸՀ-ից տեղեկացավ, որ ինքնառաջադրվել է նաեւ Սամվել Հակոբյանը:

Թեկնածուներից է նաեւ որպես Ծառուկյանի օգնական հայտնի Վահագն Գեւորգյանը, ում սատարում է ՀՀԿ-ն: Ինքնառաջադրվել է նաեւ Աբովյանի նախկին քաղաքապետ, անկուսակցական Կարապետ Իսրայելյանը, ինչպես նաեւ «Քինգ դելյուքս» ընկերության ղեկավար Արթուր Հարությունյանը՝ «Պալաչը»: Հատկանշական է, որ բոլոր 4 թեկնածուները անկուսակցական են եւ բոլորն էլ ինքնառաջադրվել են: Նշենք նաեւ, որ այսօր թեկնածությունների առաջադրման 2-րդ օրն է:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետը Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանն էր, ում նշանակեցին Կոտայքի մարզպետ: Թեկնածուները իրենց փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 17-ը: Թեկնածուների գրանցումը  կատարվելու է մայիսի 17-19-ը:  Ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: