Իսլանդացի երգչուհի Բյորկը գլխավորել է բողոքի գործողությունը Իսլանդիայում Orka գեոթերմալ կայանը կանադական Magma Energy ընկերությանը վաճառելու դեմ, գրում է Financial Times-ը:
Ակտիվիստները կարծում են, որ գեոթերմալ ռեսուրսներն ամենաթանկն են, որ կան Իսլանդիայում, եւ պետք է մնան իսլանդացիների վերահսկողության տակ: Բյորկը FT-ին տված հարցազրույցում պնդել է, թե երկրի բնակիչները «երրորդ երկրի ստրուկների» վերածվելու վտանգի տակ են, եթե կառավարությունը վաճառի գեոթերմալ ակտիվները:
Կանադական ընկերությունը ցանկանում էր գնել կայանքը դեռ անցած տարի: Մի քանի ամիս առաջ սկզբունքային համաձայնություն էր ձեռք բերվել: Ենթադրվում էր, որ Magma Energy-ն կստանա Orka-ի նկատմամբ լիակատար վերահսկողություն: Կանադացիները պատրաստ էին վճարել 500 մլն դոլար, ընդ որում վերցնում էին կայանը 186 դոլար պարտքով:




























