ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորում է «սենսացիա չսարքել» Արտաշատի քաղաքապետի պաշտոնում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի առաջադրումը:
«Չեմ կարծում, որ պետք է դրանից սենսացիա սարքել: Ես ճանաչում եմ նրան, պարկեշտ, դաստիարակված, կիրթ անձնավորություն է: Կապ չունի՝ հայրը, մայրը, քեռին պաշտոն ունեն, թե չէ: Դա չի նշանակում, թե պիտի չադաջադրվեն»,- ՀՀԿ ԳՄ նիստից հետո այսօր՝ մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ԳՄ նիստին այսօր քննարկել են ներկուսակցական հարցեր, նաեւ ՀՀ նախագահի՝ ՌԴ եւ ԱՄՆ կատարած աշխատանքային այցերի արդյունքները:





























