ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի «ոճի մեջ չէ իրավական խնդիրներին քաղաքական գնահատական տալը»։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ասաց Շարմազանովը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավորները ՀՀԿ-ին մեղադրում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին որդուն՝ մարդ ծեծելու համար կասկածվող Տիգրան Խաչատրյանին հովանավորելու մեջ՝ հաշվի առնելով, որ նրան արդեն քանի օր ոստիկանությունը չի կարողանում բերման ենթարկել։
«Ընդդիմադիր պատգամավորները թյուրիմացության մեջ են գցում ձեզ։ Հանրապետականը դատական իշխանության ներկայացուցիչ չէ։ Հայաստանում դատական իշխանությունն անկախ է»,- ասաց Շարմազանովը։
ՀՀԿ մամուլի խոսնակի խոսքով՝ կոնկրետ քննարկվող դեպքի մանրամասներին ինքը չեմ տիրապետում, սակայն իր անձնական եւ ՀՀԿ ընդհանուր փիլիսոփայությունն այն է, որ անկախ նրանից՝ որ պաշտոնյայի որդին, բարեկամը կամ հարեւանն է խախտել օրենքը, պետք է պատժվի։
Լրագրողի հարցին, թե արդյոք ՀՀԿ գործադիր մարմնի նիստին քննարկվել է Սուրիկ Խաչատրյանին մարզպետի պատոնից հեռացնելու հարցը՝ Շարմազանովը պատասխանեց, որ կուսակցությունը կադրային փոփոխության որեւէ հարց չի քննարկել։





























