Թուրքա հայտնի մտավորական Բասքըն Օրանը զավեշտալի է համարել, որ Ստամբուլի «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցի սեփականատերը հայտարարել է, թե այն կվաճառի հայերին։
Թուրքական T24.com կայքում ներկայացված հրապարակման մեջ Բասքըն Օրանն անդրադարձել է «Քամփ Արմենի» խնդրին, հիշատակելով, որ հայերին պատկանած եւ հետագայում խլված մանկատունը քանդելուն զուգահեռ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն «աչքալուսանք» է տվել հայերին՝ հայտնելով, թե հայերենով Ղուրան է լույս տեսել։
Բասքըն Օրանն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ հայերին պատկանած «Քամփ Արմենի» ներկայիս «սեփականատերը» հայտարարում է, որ եթե հայերը գնեն մանկատունը, ինքը չի քանդի։
Նշենք, որ հիշյալ մանկատանն են մեծացել Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։




























