Իրաքում ահաբեկչության հետեւանքով 10 ոստիկան է զոհվել, հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ եւս 7 իրավապահներ վիրավորվել են:
Անբար նահանգի քաղաքային խորհրդի անդամ Աթալա ալ-Ֆահդավայի խոսքով, Ռամադիի շրջաններից մեկում, որտեղ գտնվում է կառավարական շենքերի մեծ մասը, դեռեւս շարունակվում են մարտերը «Իսլամական պետության» գրոհայինների դեմ, որոնք ձգտում են իրենց վերահսկողության տակ վերցնել քաղաքը, հաղորդում է Gazeta-ն:





























