Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում 3 հնարավորից վաստակել է 3 միավոր եւ գլխավորում է աղյուսակը երեք այլ մասնակիցների հետ: Այս մասին հաղորդում է armchess.am-ը:

Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանն ունեն 2,5-ական, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը եւ Վահե Բաղդասարյանը` 2-ական, Նելլի Աղինյանը` 1,5 միավոր:

Մրցաշարին մասնակցում են 94 շախմատիստներ: