2010 թվականի առաջին 7 ամսում Հայաստանում արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 34 դեպք, բացահայտվել է 33-ը: Իսկ 2009-ի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր բռնաբարության կամ բռնաբարության փորձի 45 դեպք, բացահայտվել՝ 42-ը:
2010-ի նույն ժամանակում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպք, բացահայտվել է 4-ը: Մարմնական վնասվածք հասցնելու 1814 դեպքերից բացահայտվել է 1670-ը: Բացի այդ, բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք, բացահայտվել է 9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 2002 դեպքից բացահայտվել է 1801-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 23 դեպք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:




























