Վանաձորի քաղաքպետ Սամվել Դարբինյանն անպայման առաջադրվելու է  2016թ հոկտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններին:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանաձորի վարչապետ Սամվել Դարբինյանը՝

Ավելին, նա վստահ է, որ ՀՀԿ-ն կսատարի իրեն ընտրություններին: Հարցին, թե արդյոք այս թեմայի հետ կապված զրուցել է քաղաքապետը օրերս Լոռիի այցելած վարչապետի հետ. թե ոչ, նա այսպես պատասխանեց: «Դրա մասին հիմա չենք խոսում, ինձ միշտ էլ ՀՀԿ-ն սատարել է, ես Վանաձորի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահն եմ, երբեք օրենքը չեմ խախտում, շատ բարեխիղճ գործս եմ անում, դրա համար զայրանում եմ, երբ անարդար բան է գրվում, եթե խախտած լինեի, կշտամբեին, կընդունեի: Ասում են՝ աղբատար մեքենաները վաճառում է, եթե դրանք այլեւս մեզ պետք չի, ի՞նչ պետք է անենք, պիտի վաճառենք, ամեն մարդ եթե իր գործառույթներով զբաղվի, շատ ավելի լավ կլինի, թվով քիչ մարդիկ  են իրենց գործն անոմ, մնացածերը ցանկանում են նրանց վարկաբեկել, մի վատ բան ասել»,-եզրափակեց քաղաքապետը: