Նեպալում մայիսի 12-ին տեղի ունեցած նոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 136-ի։ Այս մասին իրա պաշտոնական Twitter-ում գրել է Նեպալի արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 117 զոհի մասին։
Համաձայն վերջին տեղեկությունների՝ 2 հզոր երկրաշարժի հետեւանքով զոհվել է 8485 մարդ, վիրավորվել՝ 101 182-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկրորդ երկրաշարժի առաջին ցնցումները 7,3 մագնիտուդով, արձանագրվել են մայիսի 12-ին առավոտյան: Դրան հաջորդել են մի քանի հետցնցումներ, որոնցից ամենուժեղը եղել է 6,3 մագնիտուդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին Նեպալում 7,9 մագնիտուդով ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել։




























