ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բրյուսելում  Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նստաշրջանի ժամանակ կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Մայիսի 18-19-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բրյուսելում կմասնակցի Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախարարական նստաշրջանին, որով կավարտվի Բելգիայի  6-ամսյա նախագահությունը այդ կազմակերպությունում։ Նստաշրջանի ընթացքում Լավրովը կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի եւ մի շարք երկրների արտգործնախարարների հետ»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է Gazeta-ն։