Ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքի հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ հայտնաբերվել է 10 դեպք, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:
Զեկուցվել է նաեւ, որ 8 հասցեներում կատարվել են հայտնաբերված ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել գործընթացի նկատմամբ սահմանված խիստ հսկողությունն ու էլ ավելի ուժեղացնել այն:
Վարչական շրջանների երկրորդական ու երրորդական փողոցներում, ինչպես նաեւ բակային տարածքներում շարունակվում են փոսանորոգման եւ փոսալցման աշխատանքները: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է աշխատանքների պատշաճ կազմակերպման եւ որակի ապահովման նպատակով տեղերում սահմանել մշտական հսկողություն:





























