Գյումրիում մայիսի 17-ին Հայոց ցեղասպանության թեմայով «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղ է կայացել:
Գյումրիի ՏՏ Կենտրոնից (GITC) NEWS.am-ին տեղեկացրեցին, որ խաղին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող 8 թիմեր, այդ թվում՝ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի, «ՋիԹեք Սոլյուշնս» ՍՊԸ-ի, «Դ-Լինկ»-ի, «Ինստիգեյթ»-ի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի թիմերը, ինչպես նաեւ «Դեւելանդու», «Վիտրաժ» եւ «Կոնստանտ» թիմերը:
Հետաքրքիր մրցակցության արդյունքում հաղթել է «Վիտրաժ» թիմը: Երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրել են, համապատասխանաբար, ՀՊՃՀ-ի Գյումրիի մասնաճյուղի եւ «Դեւելանդու» թիմերը:





























