2015 թվականին «Բիլայն»-ը Հայաստանում ուշադրություն է դարձնելու 4D (ԼTE) ցանցի զարգացմանը: Այս մասին մայիսի 19-ին լրագրողներին հայտարարեց Հայաստանում «Բիլայն» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մեր ծրագրերում է չորրորդ սերնդի ցանցի աջակցությունը: Եվ մենք անպայման կգնանք այդ ուղղությամբ: Արդեն արդեն մեր 3G ծածկույթում է գտնվում հանրապետության բնակչության 75%-ը: Բայց մենք կանգ չենք առնում: Այս տարի նույնպես մեր ծածկույթն ընդլայնվելու է: Հանրապետության մարզերում շարունակում ենք նոր բազային կայաններ կառուցել»,- հավելեց նա:

Պյատախինը հավելեց, որ ցանցն ուժեղացվում է ե՛ւ Երեւանում, ե՛ւ խոշոր քաղաքներում՝ բաժանորդների թրաֆիկի նոր պահանջարկի պատճառով: