Հայազգի երկու անձինք ԱՄՆ-ում մեղադրվում են մարդագողության մեջ: Նախորդ շաբաթ Լոս-Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է երեք հոգու՝ Շոն Գիբսոնին, Վահան Աճեմյանին եւ Սուրեն Ղարիբյանին: Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ հանցագործները մի տղամարդու առեւանգել են Վան Նյուում գտնվող իր բնակարանից: Նրան վիրավորել են, կապկպել, մտցրել մեքենայի բեռնախցիկն ու տարել անհայտ ուղղությամբ: Առեւանգվածին պահել են 5 օր, մինչ նա կապվել է Ռուսաստանում գտնվող իր ընտանիքի հետ եւ 1 միլիոն պահանջել:
Ազատման պահին առեւանգվածը ծայրահեղ ծանր վիճակում է եղել՝ վերքի բորբոքման եւ մարմնի վրայի բազմաթիվ այրվածքների պատճառով:
Հանցագործների դեմ հարուցված քր.գործի առաջին լսումները կսկսվեն օգոստոսի 24-ին:



















