Հայաստանի ԱԳՆ-ն ներկայումս ստուգում է տեղեկությունն այն մասին, ըստ որի Կրասնոյարսկում վթարի ենթարկված ԱՆ-24 ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ են եղել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հրապարակված զոհերի ցուցակում եղել է 25-ամյա Դենիս Ագջոյանի անունը:
«Կատեկավիա» ընկերությանը պատկանող ԱՆ-24 ինքնաթիռը վթարի է ենթարկվել օգոստոսի 2-ին Երեւանի ժամանակով ժամը 22:30-ին:
Կրասնոյարսկից Իգարկա թռչող ինքնաթիռը վայրեջքի ժամանակ, թռիչքուղուց 700 մետր հեռավորության վրա վայր է ընկել: Ինքնաթիռում եղել է 15 մարդ, որոնցից կենդանի են մնացել անձնակազմից 3 հոգի:




























