Հունաստանի Կավալա քաղաքում 19-րդ անգամ անցկացվող շախմատայի մրցաշարի 4-րդ տուրում Հայաստանի պատվիրակներից Հրանտ Մելքումյանը սպիտակներով պարտության մատնեց ուկրաինացի Ալեքսանդր Զուբարեւին:

Կեսական միավոր վաստակեցին Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրեասյանը: Պարտվեցին Վահե Բաղդասարյանը, Էլինա Դանիելյանը եւ Նելլի Աղինյանը: Անդրեասյանն ու Մելքումյանը վաստակել են 3.5-ական միավոր եւ եւս երկու շախմատիստների հետ բաժանում են 2-րդ տեղը, տեղեկացնում է chesskavala.gr պաշտոնական կայքը: