Մյունխենում շարունակվող հրաձգության աշխարհի առաջնությունում այսօր օդամուղ ատրճանակով 10 մետրից մրցաձեւում դարձայլ կրակագիծ դուրս կգան նաեւ Հայաստանի երեք պատվիրակները` Նորայր Բախտամյանը, Նորայր Առաքելյանը եւ Անդրանիկ Փիլոսյանը: Հիշեցնենք, որ ատրճանակով 50 մետրից մրցաձեւում Նորայր Բախտամյանը ցույց է տվել միայն 31-րդ արդյունքը: Աշխարհի առաջնության յուրաքանչյուր մրցաձեւում առաջին վեց տեղերը գրաված հրաձիգները նվաճում են նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Հասանելի է
русский



























