Հոլիվուդյան աստղ Չառլի Շինը դատապարտվել է 30-օրյա բուժման վերականգնողական կենտրոնում եւ մեկ ամիս պայմանական դատապարտման: Հայտնի դերասանը դատապարտվել է իր կնոջը՝ Բրուկ Մյուլլերի վրա հարձակվելու համար:
Շինը ձերբակալվել էր Ասպենում՝ Կոլորադո, Ծննդյան տոներին, իր կնոջ հայտարարության հիման վրա:
Նա պնդում էր, որ վեճի ժամանակ ամուսինն իր կոկորդին դանակ է դրել եւ սպառնացել սպանել: Ավելի ուշ ամուսինները հաշտվել էին: Մյուլլերը խնդրել էր դատախազությանը փակել գործը, սակայն իրավապահները չէին կատարել նրա խնդրանքը:
Շառլի Շինը հայտնի է իր սկանդալային բարքով: Նա բազմիցս խախտել է օրենքը եւ պատասխանատվության է ենթարկվել՝ թմրանյութերի օգտագործման եւ կենցաղային բռնությունների համար: 1997թ. նա մեկ անգամ արդեն դատապարտվել էր նախկին կնոջը՝ Դենիզ Ռիարդսին ծեծի ենթարկելու համար:



























