ՀՀ ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի հուղարկավորման առթիվ ստեղծված պետական հանձնաժողովը տեղեկացնում է, որ երգչուհու հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 3-ին, ժամը 17-20-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա օգոստոսի 4-ին, ժամը 12-14-ը` Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը` Երեւանի քաղաքային պանթեոնում: