Աշխարհի նախկին երրորդ ռակետ, այժմ համաշխարհային դասակարգման 117-րդը համարվող Դավիթ Նալբանդյանը Վաշինգտոնում մեկնարկած Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի մրցաշարում 6:4, 6:0 հաշվով պարտության է մատնել ամերիկացի Ռաջիվ Ռամային: Ապրիլին Մոնտե Կառլոյի Մասթերս մրցաշարում քառորդ եզրափակիչ հասնելուց հետո սա Նալբանդյանի առաջին հաղթանակն է Ասոցիացիայի մրացաշարերում: Նալբանդյանն ավելի քան երեք ամիս բաց թողեց վնասվածքի պատճառով, հաղորդում է FOX Sports-ը:
Հասանելի է
русский



























