Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը համոզված է, որ սպորտը մեծ ավանդ ունի բանակի մարտունակության մեջ։

Այսօր՝ մայիսի 24-ին, դուքենդո կարատեի ֆեդերացիայի կազմակերպած՝ ԵԿՄ վարչության նախագահի անվան մրցաշարից հետո լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանն ընդգծեց, թե որքան կարեւոր է ֆիզիկական պատրաստվածությունը բանակի համար։

«Մեսրոպ Մաշտոցի այբուբենից հետո ֆիզիկական պատրաստականությունն ա։ Ուժեղ մարդը հազար անգամ բարի ա, դուզ-դուզ մարդ ա, նենգոտ չի, ուղղակի խոսում ա պրյամոյ մարդկանց հետ։ Միշտ հպարտանում եմ մեր մատաղ սերնդով։ Հպարտություն եմ ապրում, որ նոր սերունդն ավելի ուժեղ է, ավելի խելացի, ավելի պատրաստակամ՝ այս անկախությանը տեր կանգնելու համար»,- ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը։

ԵԿՄ նախագահի խոսքով՝ դուքենդո կարատեի ֆեդերացիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ երկրի պետականության ակունքներում է կանգնած։

Նշենք, որ մրցաշարն անցկացվում է առաջին անգամ։