Մյունխենում այսօր` օգոստոսի 3-ին հայտնի դարձան հրաձգության աշխարհի առաջնության օդամուղ ատրճանակով տասը մետրից մրցաձեւի չեմպիոնն ու մրցանակակիրները: Ոսկե մեդալը նվաճեց ճապոնացի Տոմոյուկի Մացուդան, որը նախնական փուլում վաստակեց 586 միավոր, իսկ եզրափակիչ փուլի տասը կրակոցների արդյունքում հավաքեց 103,4 միավոր:

Հայաստանի երեք պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ Նորայր Բախտամյանը, որը 577 միավորով գրավեց 28-րդ տեղը: Նորայր Առաքելյանը 94-րդն է, Անդրանիկ Փիլոսյանը` 98-ը: